Ներքին 3 տարի առաջ - 12:45 04-08-2023

Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում, ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա. Սուրենյան

Օգոստոսի 4-ին մեր երկիրը գտնվում է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով»,- ասաց նա։

Սուրենյանը նշել է, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա, օգոստոսի 6-8-ը կդիտվի մի փոքր բարձրացում։

«Հանրապետության ամենատաք հատվածներում այս պահի դրությամբ 38 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Բոլոր օրերին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային տեղումներ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները