Ներքին 2 տարի առաջ - 17:34 03-08-2023

Այսօր Հայաստանում կատարվել է թերևս ամենազավեշտալի կադրային նշանակումը. Գեղամ Մանուկյան

Այսօր Հայաստանում կատարվել է, թերեւս, ամենազավեշտալի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ճիշտ կարդացիք, բանկային աշխատողը, որ մի քանի ամիս ժամանակավոր Երեւանի քաղաքապետացուն էր, դարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Ու սրանից հետո սրանք պետք է խոսեն Հայոց բանակի մարտունակության, բարեփոխման մասին։

Ամիսներ առաջ Ազգային ժողովում ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակի հարցով ընդդիմության առաջարկած փակ նիստում, իբրեւ հիմնական զեկուցող, ի թիվս այլ խնդիրների՝ խոսել էի բարձրագույն ռազմական եւ զինվորական պաշտոնների թերլրացվածության մասին։ Այդ թվում հիշատակել էի պաշտպանության փոխնախարարներից մեկի պաշտոնում արդեն շուրջ երեք տարի մարդ չնշանակելու մասին։ Երանի չասեի, եթե գիտենայի, որ այսպիսի նշանակում է լինելու։

Սա է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է՝ այս իշխանությանն ամուր անվտանգային համակարգ պետք չէ, ուժեղ բանակ պետք չէ, ամրացված սահման, առաջնագիծ պետք չէ։ Սրանք միայն ավիրում են ամեն ինչ։

Միայն մի քանի կարեւորագույն պաշտոններ նշեմ, որոնք ամիսներով թափուր են՝

-ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար (թափուր է արդեն 5 ամիս)
-ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ (թափուր է արդեն 7 ամիս)
-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալ (թափուր է արդեն, համապատասխանաբար, 2 տարի եւ 7 ամիս)»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից