Ներքին 2 տարի առաջ - 14:27 03-08-2023

Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենը և հաշվապահը առանձնապես խոշոր չափերով հափշտակություն են կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կարճաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Ինչպես հայտնում է, ՀՀ Քննչական կոմիտեն, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը, 2016-2019 թվականների ընթացքում պարտավոր լինելով ստուգել հաշվապահի կողմից աշխատավարձերի բաշխման վերաբերյալ կազմված փաստաթղթերի իսկությունը և համապատասխանելիությունը, դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Մասնավորպես, տնօրենը, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։
Արդյունքում` հաշվապահն աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերում ներառել է դպրոցի աշխատակից չհանդիսացող, Երևան քաղաքի բնակիչ 2 անձանց տվյալները, նրանց անվամբ ելքագրել 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱ կազմակերպությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Դպրոցին պատճառված վնասից 1մլն. դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Դպրոցի հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրիք 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Այս մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վերջինիս գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ