copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:40 02-08-2023

Բացի մեկից՝ ԲԴԽ մյուս բոլոր դատավորների լիազորությունները պետք է դադարեցնել

Օգոստոստի 4-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում նախատեսվում է ընտրել Բարձրագույն խորհրդի անդամ։ Նախորդ անգամ նիստը հետաձգվել էր, քանի որ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին էր ուղարկել։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հայց էր ներկայացրել դատաարան ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի և պահանջում էր գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել դեպարտամենտի ղեկավարի այս գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Իրավիճակն այս անգամ էլ նույնն է․ նման ծանուցումներ կրկին ստացել են միայն մարզային դատարանների դատավորները։ Միաժամանակ, դատավորները ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստին մտադիր են հետ կանչել ԲԴԽ այն դատավորներին, որոնք իրենցից ստացած մանդատը չեն ծառայեցնում դատական համակարգի անկախության ապահովմանը։

Oragir.News-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով հարցին, թե կա արդյոք որևէ մեխանիզմ՝ ԲԴԽ անդամ դատավորներին հետ կանչելու, պատասխանեց, որ օրենքը թույլ չի տալիս հետ կանչել դատավորներին։

«Համաշխարհային փորձն ուսումնասիրելուց տեսնում ենք, որ ողջ տրամաբանությունը հետևյալն է, որ Դատավորների ժողովն ընտրում է, և նրանք պաշտոնավարում են մինչև իրենց ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվում։ Նույնը վերաբերում է ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ անդամներին, ԱԺ-ն ընտրում է, ու այլևս իրավունք չի ունենում հետ կանչելու նրանց։ Դա միտված է՝ ապահովելու ԲԴԽ անդամների անկախությունը։ Սա նորմալ պայմաններում, երբ չկա ահռելի ճնշում դատարանների վրա, և ԲԴԽ-ն չի դառնում քաղաքական մարմին։ Մեր պայմաններում ԲԴԽ-ն ակնհայտ քաղաքականացված է, և այդ հետ կանչման մեխանիզմների ներդրումն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, եթե մենք ցանկանում ենք պահպանել և ունենալ անկախ դատական համակարգ և դատավորների անկախությունն ապահովող Բարձրագույն դատական մարմին, որն առավել անկախ պետք է լինի։ Այսինքն, ես միջազգային պրակտիկային և մեխանիզմներին են ծանոթ չեմ, բայց որպես ՀՀ քաղաքացի, նախկինում դատավոր՝ գտնում եմ, որ անկախ նրանից՝ միջազգային պրակտիկայում նման մեխանիզմ գոյություն ունի, թե ոչ, սա ուղղակի անհրաժեշտ է ներդնել և նրանց հետ կանչել»։

Նա նաև նշեց, որ եթե օրեսդրական ճանապարհով չհաջողվի դրան հասնել, ապա Դատավորների ընդհանուր ժողովը՝ որպես բարձրագույն մարմին, ինքը իր մեխանիզմներով պետք է փորձի հասնել դրան, օրինակ՝ հորդորներով, կամ այդ դատավորներին անարգանքի սյունին գամելով, բոյկոտով։ Այնինքն՝ պետք է այնպես անել, որ ԲԴԽ այդ անդամն այլևս չպաշտոնավարի, կամ միգուցե, շտկվի ու ԲԴԽ-ում կատարի այն առաքելությունը, որի պատգամով հայտնվել է ԲԴԽ-ում։

Հարցին, թե օրինակ՝ ում է պետք առաջինն անվստահություն հայտնել ԲԴԽ անդամ դատավորներից, նա պատասխանեց, որ, իհարկե, այս դեպքում էլ է պետք չափանիշները որոշել, թե որ դեպքում կարելի է հետ կանչել, որ դեպքում՝ ոչ, որպեսզի չափանիշ լինի, որպեսզի եթե ԲԴԽ անդամը քվեարկի որևէ դատավորի լիազորությունների դադարեցման օգտնին, ապա դրան չհաջորդի լիազորությունների դադարեցման գործընթաց։

«Այսինքն, չափանիշներն էլ է պետք որոշել, բայց մեր իրողությունների պայմաններում, բացի Արշակ Վարդանյանից, մնացած բոլոր դատավորների լիազորությունները կամ պետք է դադարեցնել կամ հետ կանչել նրանց, և ընտրել այնպիսի դատավորներ, որոնք իրականում կիրականացնեն այն գործունեությունը, ինչի համար գնում են աշխատելու ԲԴԽ-ում, այսինքն՝ դատական իշխանության անկախությունն ապահովել»։

Դիտարկմանը, թե այս անգամ էլ ծանուցագրեր ստացել են միայն մարզային դատավորները, հետևաբար կարելի՞ է ենթադրել, որ այս անգամ էլ նիստը կհետաձգվի, Վարդազարյանն ասաց, որ օրենքի կարգավորումները կդժվարանա հիշել, բայց կարծում է, որ «այս դեպքում էլ շախմատի կանոնը՝ ձեռք են տվել ուրեմն պետք է խաղան մինչև վերջ, պետք է գործի։ Այսինքն՝ նույն գիծը պետք է պահեն։ Հակառակ դեպքում՝ անիմաստ կլինի նախորդ նիստի բոյկտելը, իսկ դա և դատավորներին, և իշխանությունը, և հասարակությանը, ցույց տվեց, որ դատական իշխանությունը հիվանդ է, բայց ապաքինվելու հույսեր դեռ կան»։

Ձեզ գուցե հետաքրքրի