Ներքին 2 տարի առաջ - 19:46 01-08-2023

Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում Դավիթ Տոնոյանի հայտարարության առիթով մի քանի դիտարկումներ է արել․

«ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, եւ պայմանավորված չի եղել որեւէ անձով, որեւէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, եւ վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։

Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը եւ ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։

Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնոյանը այդպես էլ չասաց, թե շարունակու՞մ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։

Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձեւավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արաքները։

Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը