Մշակույթ 3 տարի առաջ - 09:25 01-08-2023

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ներառվել է Վենետիկի Venice Classics ծրագրում

Բոլոր ժամանակների ուկրաինական լավագույն ֆիլմ ճանաչված Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ներառվել է աշխարհի ամենահին կինոփառատոնի՝ Վենետիկի Venice Classics ծրագրում։

Ուկրաինայում բնակվող Գուցուլների մասին պատմող Մարիչկոյի ու Իվաշկոյի պատմությունը, որ Փարաջանովի բացառիկ կինոլեզվի խտանյութն է, դեռ անցյալ դարում համաշխարհային ճանաչում ու հռչակ է բերել հեղինակին՝ միանգամից դասելով նրան կինոդասականների կաստային։

Այդուհանդերձ, «Մոռացված նախնիների ստվերները» երբեք չի ցուցադրվել Ա դասի համաշխարհային կինոփառատոներում։ Պատճառը խորհրդային չինովնիկների կողմից «ազգայնական» որակված ֆիլմի հեղինակի դեմ հարուցված խոչընդոտներն են եղել։

Խորհրդային իդեոլոգները «Ստվերները» համարում էին Ուկրաինայում և ԽՍՀՄ ամբողջ արևմտյան հատվածում վաթսունականների կեսերին սկիզբ առած ազգայնական, դիսիդենտական շարժման խթանիչներից մեկը ու անում էին ամեն ինչ ֆիլմի տարածումը սահմանափակելու, հեղինակի կյանքն ու արարելու եռանդը մաշեցնելու նպատակով։

Ու հիմա, ֆիլմի էկրան բարձրանալուց 58 տարի անց, Վենտիկը, որից սկիզբ է առել համաշխարհային կինոփառատոնային շարժումը, որոշել է իր 80-ամյա հոբելյանին վերականգնել արդարությունը։

Հ.Գ․ Ի տարբերություն Հայաստանի, պատերազմող Ուկրաինան որոշել է Վենետիկ ուղարկել «Դովժենկո-կենտրոն»-ում պահվող «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի 2012-ին վերականգնված օրինակը։

Հիշեցնեմ, որ Cannes Classics ծրագրում Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի «նոր» տարբերակը ցուցադրելու համար Հայաստանից դուրս է հանվել, ու իբր Մոսկվայում թվայնացման, ապա Լատվիայում իբր «վերականգնման» վրա մսխվել է 25 միլիոն դրամ։

Այսինքն, Եվրոպայի խոշորագույն երկիրը՝ Ուկրաինան, նպատակահարմար է գտել Վենետիկ ուղարկել հինը, խնայելով գումարը ռազմի դաշտի համար, իսկ Հայաստանում մսխել են 25 մլն դրամ՝ թվայնացրած կոպիան որպես նորը ներկայացնելու վրա։ Մխիթարանքն այն է, որ թե՛ Կաննում, թե՛ Վենետիկում պատվել են հայ հանճարների, որոնց կղանքի կտորն անգամ չարժեն այն նողկանքները, որոնց մասին նույնիսկ պետք չի գրել։

Հովհաննես Գալստյան

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել