Երևան +14°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:11 31-07-2023

Հրդեհ ավտոտնակում. տուժածներ չկան

Հուլիսի 31-ին, ժամը 09։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։08-ին, մարվել՝ 10։21-ին։ Այրվել են ավտոտնակը (15 քմ, ներսում ավտոմեքենա չի եղել), տանիքին կուտակած վառելափայտ (2 խմ) և հարակից ավտոտնակում (15 քմ) գտնվող կենցաղային իրեր՝ մասամբ (2 քմ)։