Երևան +11°
copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 22:00 30-07-2023

Թեժ ամառ, բուռն հանգիստ, հախուռն հարաբերություններ և տխուր հետևանքներ. սեքսոպաթոլոգի խորհուրդները

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը:

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ մասնագիտական փորձը վկայում է՝ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետևանքով: Հանգստավայրերում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, կոմերցիոն սեքսի ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ:

Վտանգավոր են նաև դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք:

Պատկերը ավելի է բարդանում ամառային հանսգտի ժամանակ, երբ հաճախակիանում են պատահական սեռական հարաբերությունները հանգստավայրերում, մասնավորապես լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն: Որքան էլ գայթակղիչ լինի իրավիճակը, միևնույնն է, պետք չէ հարաբերություն չունենալ նաև ջրում՝ հետագա «սեքսախնդիրներից» խուսափելու համար:

Պետք է հաշվի առնել, որ ծովափնյա հանգստավայրերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և չեն մաքրվում շեզլոնգները (պառկելաթոռ): Նման դեպքում ձեռքի տակ պետք է ունենալ մաքուր անձնական օգտագործման սրբիչ։

Ամառային հանգստի ժամանակ չեն հետևում ինտիմ հիգիենային, ինչը հարվածի տակ է դնում սեռական առողջությունը: Խոսքը հատկապես լողազգեստի մասին է, որն ամռան հանգստի ժամանակ շատերի մոտ փոխարինում է ներքնազգեստին, ինչը ողջունելի չէ: Ծովում լողանալուց հետո պետք է լոգանք ընդունել։ Լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ, այնուհետև փոխել, քանի որ շատ դեպքերում թաց լողազգեստը նպաստավոր պայման կարող է ստեղծել սնկային հիվանդությունների համար, հետագայում չի բացառվում՝ սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների:

Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է առաջին հերթին մարդու սեռական ճիշտ վարքագծով: Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Անհատը, ով ունի սեռական ոչ ճիշտ պատկերացում, հետևաբար, վարում է նմանատիպ կենսակերպ: Սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:
Կարևոր է հաշվի առնել նաև ջերմային գործոնը։ Սեռական ֆունկցիան չի սիրում ջերմային կտրուկ տատանումներ, հետևաբար, խորհուրդ չի տրվում սաստիկ շոգից հետո պառկել սառը օդ փչող օդորակիչի տակ, առավել ևս՝ սեռական հարաբերություն ունենալ։ Ջերմաստիճանը պետք է 23 աստիճանից ցածր չլինի։ Հակառակ պարագայում հետևանքները տխուր կլինեն։

Հանգստավայրերում չպետք է մոռանալ նաև սննդակարգի մասին: Կարևոր է պահպանել չափի զգացումը, չուտել մինչև վերջին շունչը, չչարաշահել գազավորված ընպելիքները և ալկոհոլը: Նմանատիպ հանգստից հետո մարդը վերադառնում է հոգնած, գիրացած և սեռական առողջությունը խաթարած: Արդյունքում կրկին վտանգի տակ է դրվում սեռական առողջությունը:

Հաճելի, առողջարար և անհոգ ամառ բոլորին:


Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից