Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:38 29-07-2023

Տիգրան Ավինյանն այցելել է ծննդատներ ու շնորհավորել ծնողներին

Երևանի ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներից երեքը հինգերորդն են ընտանիքներում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Փոխքաղաքապետ Տիգրանն Ավինյանն այցելել է բուժհաստատություններ ուՀայկի, Նժդեհի ու Սառայի մայրիկներին:

Պետությունն ու համայնքը շարունակելու են լինել բազմազավակ ընտանիքների կողքին՝ սոցիալական տարբեր նախաձեռնություններով»,- ասված է հաղորդագրությունում: