Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:43 29-07-2023

Մեզ պարտված ճանաչեցին, որովհետև պարտված սողուններին բերել, դրել էին իշխանական աթոռներին․ Խաչիկ Մանուկյան

Ընթանում է «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հիմնադրած՝ Կամավորականների, աշխարհազորայինների և պահեստազորի կամավորականների միավորման հիմնադիր ժողովը։

Ժողովին ելույթ ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։

Նա վստահություն հայտնեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք պայքարելու են իրենց հայրենիքի համար, ազնիվ մղումներ ունեն, նրանք բոլորը համախմբվելու են։

«Եթե անձին մենք չսարքենք հեռացման հարց, որևէ իմաստ չունի այս կառույցի ձևավորումը։ Մենք հաղթեցինք, բայց մեզ պարտված ճանաչեցին, որովհետև պարտված սողուններին բերել, դրել էին իշխանական աթոռներին, այդ գետնաքարշ գոյանքներին, որոնց մեջ պարտությունից ոչինչ չկա, բոլորս ականջալուր սպասում ենք, թե ինչ պիտի ասի»,- ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ այսօր պետութուն ենք կորցնում, այնինչ կենցաղային չնչին հարցեր են վերհանում։

«Կորցրել ենք Արցախը, այսօր մեր պետական սահմանները վտանգված են և հանգիստ խղճով գնում ենք, ինչ-որ չնչին հարցերի շուրջ բանավիճում ենք։ Մեզ պետք է համազգային համախմբում, և պետք է բոլոր հարցերում մեր ժողովրդին մասնակից դարձնեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում