Ներքին 2 տարի առաջ - 17:50 28-07-2023

Թաթոյանը Բարսելոնայում ներկայացրել է 2016, 2020, 2022 թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմների փաստերը

Արման Թաթոյանը` որպես գլխավոր զեկուցող, հուլիսի 10-ին Բարսելոնայում մասնակցել է ցեղասպանագետների միջազգային միության 2023 թ. կոնֆերանսին:

Արման Թաթոյանն իր ելույթում փաստերով ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմների փաստերը, նրանց շարունակվող վայրագությունները, որոնք ոչ միայն չեն պատժվում, այլ նաև խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ելույթով ներկայցվել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Ընդ որում, խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:

Գլխավոր զեկույցում ներկայացվել են նաեւ ապացույցներ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ:

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամանքի քաղաքականությունը, այլեւ իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում վերացնում են հայկական ինքնության բոլոր հետքերը` անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են եկեղեցիներ և այլն: Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը` շրջափակման մեջ պահեկլով Արցախը, փակելով կյանքի ճանապարհը` 120 000 մարդու մատնելով սովի: Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար հուսահատություն:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին