Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:21 28-07-2023

Ադրբեջանական իշխանությունները պետք է ապահովեն Լաչինով տեղաշարժը․ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանություն

ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել՝ աջակցություն հայտնելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու կոչին։

«Ադրբեջանական իշխանությունները պետք է արագորեն ապահովեն Լաչինի միջանցքով անվտանգությունն ու ազատ տեղաշարժը և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի