Ներքին 2 տարի առաջ - 10:19 27-07-2023

Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դեպի Արցախ հումանիտար բեռների ուղարկմանը․

«Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու:

Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է:

Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ:

Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում` Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակումից»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը