Արտաքին 3 տարի առաջ - 20:22 25-07-2023

Կողմնակից ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերն ամբողջությամբ ու փոխհարաբերված հարգվեն ու կիրառվեն․ Լավրովը՝ Միրզոյանին ու Բայրամովին

Եռակողմ հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ։ «Կողմերի համաձայնությամբ (որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է) մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, քաղաքագետների և խորհրդարանականների միջոցով մարդկանց շփումների զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Այսօր ես կցանկանայի ձեզ հրավիրել մտքեր փոխանակելու այն մասին, թե այժմ որտեղ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համակարգման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժն ու լավ հարաբերությունները այստեղ ներկայացված մեր բարեկամների հետ»,- ընդգծել է Լավրովը

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում