Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 14:09 25-07-2023

ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել․ Նիկոլ Փաշինյան

ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը մեր գործիքակազմի մեջ է և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում։

Այս մասին, ի պատասխան լրագրողի հարցին՝ հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու հարցով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, մենք գտնվում ենք քննարկումների փուլում։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ։

Խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում որոշում կընդունվի, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ապա ինչ որոշում կընդունվի։ Այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է ու մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու քայլերը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի ու քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։