Ներքին 3 տարի առաջ - 12:19 25-07-2023

Կայացել է Եվրոպայի հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։

Ինչպես հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից՝ հանդիպմանը մասնակից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակը՝ իր բնույթով օրհասական։ Ընդգծվել է՝ վերահաս աղետի կանխման համար անհրաժեշտ են միջազգային անհապաղ և գործուն քայլեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում Եվրոպական միության ներկա դատապարտելի քաղաքական վարքին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրահարույց հայտարարություններին։ Անընդունելի է համարվել Եվրոպական միության կողմից իր իսկ դավանած արժեքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականության և շարունակվող վայրագությունների, ըստ էության, արդարացումը։ Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի, պետք է քաղաքական կամք դրսևորի և արժեքների ու առևտրային հարաբերությունների միջև ընտրության գործում կողմնորոշվի դեպի արժեքները և կանխի մարդկության դեմ իրագործվող ադրբեջանական հերթական հանցագործությունները։

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպայում Արցախի շուրջ հավելյալ զորակցության ապահովման, Արցախի շրջափակման վերացման, հումանիտար օժանդակության ապահովման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության և այլ ուղղություններով առաջիկա քայլերի վերաբերյալ։ Կարևորելով Եվրոպական միության ղեկավարության վրա շարունակական ճնշման ապահովումը և Ադրբեջանի հանցագործ քայլերի ու Արցախի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության հանրահռչակումը՝ հայ համայնքների ներկայացուցիչները համաձայնության են եկել սույն հարթակի պահպանման և ընդլայնման, ինչպես նաև նմանաբնույթ հանդիպումների պարբերաբար անցկացման շուրջ ՝ աշխատանքների համադրման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցներն մեկ անգամ ևս իրենց անվերապահ զորակցությունն են հայտնել Արցախի հերոսական ժողովրդին՝ գնահատելով վերջինիս անխորտակելի պայքարը հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա