Երևան +28°
copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 19:40 22-07-2023

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է մոլդովացիներին

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Կայացած չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 75-58 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 41 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականն առաջնության 5-6 տեղերի պայքարում ուժերը կչափի Ալբանիա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: