Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:35 19-07-2023

Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ ապահովելու անգամ այն առաջարկները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին ինտեգրել, և որ նրանք իրենց քաղաքացիներն են։ Միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։

Սրան ի պատասխան՝ նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։

Ավելին, շուրջ 7 ամիս Ադրբեջանը դադարեցրել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովից երեխաների մահանալու դեպքեր։ Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանն իրականացնում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու, ի վերջո ստանալու մի հողակտոր՝ առանց մարդկանց։

Արդեն իսկ հանգամանքներով ապացուցված այս բացահայտ ապացույցների ճնշման ներքո՝ միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայի, 30.000 երեխայի սովի, սպանությունների և էթնիկ զտումների պատասխանատվությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկել միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները։ Հակառակ դեպքում, 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռևս կարող է կանխվել միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ դիմելով ԱՄՆ նախագահին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան