Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 19-07-2023

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կդիմի ՍԴ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելու գործընթացը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխող ՔՊ-ի գործողություններն ապօրինի են: ՍԴ դիմումի հիմքում մի քանի հիմնավորում են ընդգրկելու։

Առաջինը՝ որ օրենսդիրներն իրավունք չունեին ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենի մեջ գտնվող Թովմասյանին զրկել պաշտոնից, իսկ բյուլետենը պայմանավորված է եղել երեխաների առողջական խնդիրներով։ Մյուս հիմքն այն է, որ ԱԺ խորհրդի նիստին ներկայությունն իմպերատիվ պահանջ չէ, պատգամավորը պարտավոր չէ մասնակցել։ Բացի այդ՝ Թովմասյանը գրավոր աշխատել է խորհրդի հետ, եթե պետք է եղել օրենսդրական նախաձեռնությունների համար` դիմումներ է գրել։ Երրորդ հիմքը․ պատգամավորը` հանձնաժողովի նախագահը, չի կարող սահմանափակել որեւէ մեկի խոսքի ազատության իրավունքը՝ ո՛չ էդգար Ղազարյանի, ո՛չ էլ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի, ով նիստի ողջ ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում։

Թե երբ կներկայացվի դիմումը, մեր աղբյուրները ժամկետ չնշեցին, իրավաբաններն աշխատում են, որից հետո կդիմեն գործընկեր ֆրակցիային` «Հայաստան» դաշինքին, քանի որ ՍԴ դիմելու համար 26 պատգամավորի ստորագրություն է պետք։ Դիմումում կներկայացվեն նաեւ Թովմասյանի գործունեության որոշ դրվագներ, որպեսզի հիմնավորեն, որ փորձել են կասեցնել Թովմասյանի՝ ի պաշտոնե միջազգային կառույցների հետ կոնտակտը, իսկ Թովմասյանն Արցախի թեմայով ի պաշտոնե 900 գրություն է ուղղել տարբեր կառույցների, դեսպանների, մոտ 500 գրություն էլ՝ իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին