ՌԴ-ն հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։
Արտաքին 3 տարի առաջ - 21:12 17-07-2023

ՌԴ-ն հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը

Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման մանրամասները:

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը