Հաջորդ տարվանից պետք է ձգտենք ամբողջ գիշեր լուսավոր պահել Երևանը․ Ավինյան
Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հենց այս տարվանից նվազագույնը մեկ ժամով պետք է ավելացնենք։ Իսկ հաջորդ տարվանից պետք է ձգտենք նրան, որ ամբողջ գիշեր լուսավոր պահենք Երևանը»,- ասաց Տիգրան Ավինյանը։