Ներքին 3 տարի առաջ - 11:37 17-07-2023

Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից:

Հավաքական արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, բայց հայաստանյան իշխանությունը ամեն գնով հանձնում է:

Այն, որ հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում, հանրության մեծամասնությունը կասկած չունի, սակայն միջազգային դերակատարները պետք է գիտակցեն, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է նրանցից ոմանց ռեգիոնալ վախճանին:

Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:

Ի վերջո, ռուս զինվորներն Արցախում են ու նրանց աչքի առաջ ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլ ճանապարհ է հարթվում ՌԴ-ի` տարածաշրջանից դուրս հրելու գործընթացին:

Դեռ չեմ խոսում ադրբեջանցիների` Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու և ծաղրելու վարքագծին:
Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է»,-գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան