Ներքին Միտք 3 տարի առաջ - 17:59 13-07-2023

Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է սելջուկ թուրքերի սխեմայով

Գործարար, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի կամ նմանատիպ այլ նվաճողների սխեմայով:

Ասածս ոչ սառկազմ է, ոչ էլ չափազանցություն: Թաթար-մոնղոլական կամ օսմանյան հարկահավաքությունը կառուցված էր այսպես՝ «դու ինձ պարտական ես ամիսը/տարին էսքան գումար, ամեն ամիս/տարի հարկահավաքները կգան, կտաս ու քո հետ խնդիր չի լինի»:

Հետո էդ գումարն ի՞նչ էր արվում, ինչպե՞ս էր արվում, ինչո՞ւ էր արվում... ոչ մեկ պարտավոր չէր հարկ վճարողին պատասխան տալ: Իսկ, եթե հարկ վճարողն ինչ-որ խնդիրներ առաջացրեց՝ փորձեց խուսափել հարկերից, ինչ-որ բան թաքցրեց՝ պատժվում էր ամենայն խստությամբ: Այսինքն հարկահանությունը ենթադրում էր միակողմանի (հարկ վճարողի կողմից) պարտավորվածություններ, հարկ հավաքողի կողմից առանց որևէ պարտավորվածության: Չնայած Օսմանյան կայսրությունում պետությունը որոշակի պարտավորվածություններ ուներ:

Իրականում «թաթար-մոնղոլական» ոճի հարկահավաքության մոդելը մենակ Հայաստանում չի, այլ երկրներում էլ կա, մենք շատ բան ժառանգել ենք Ռուսաստանից: Էնտեղ էլ դարեր շարունակ հարկահավաքությունն ավելի շատ дань վճարելու պրոցեսա, ոչ թե համատեղ պետություն կառուցելու գործընթաց:

Համեմատության համար ասեմ, որ շատ երկրներում հարկ վճարողը կարող է ուղղորդել, թե որտեղ ծախսվեն իր հավաքած հարկերը՝ ասենք այսինչ մարզի ճանապարհաշինության վրա կամ տեղական եկեղեցու վերանորոգման հարցում և այլն: Որոշ տեղեր հարկերի մեծ մասը մնում է իրենց մարզում, ոչ թե ուղարկվում է կենտրոն, կենտրոնն էլ իր ուզածով բաշխում է ու ասենք որոշում է նոր մեքենաներ գնել տարբեր պաշտոնյանների համար:

Էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին, թե ինչ վատ է հարկ վճարողին տրվող սերվիզը Հայաստանում՝ մենակ պահանջներ, մենակ պարտավորություններ, մենակ կասկածներ:

Ինչու՞ էս ամեն ինչը պատմեցի: Առիթն այն է, որ էս 2 շաբաթա չեմ կարողանում մեքենայի առք ու վաճառքի գործարք անեմ, հանրապետությունում ամեն ինչ պառալիզացված է, մոտակա շաբաթում մեքենայի հետ կապված գործարք մենակ կարող եմ Կապանում անեմ: Պատկերացրեք գժանոցի մակարդակը:

Նույն խայտառակ բարդակ վիճակն է անձնագրայիններում, պետական պոլիկլինիկաներում, ճանապարհաշինության հարցերում, ոստիկանության հետ կապված հարցերում և այլն: Պետությունը համատարած իր գործառույթները պռավալ է տվել, ոչ մի բան նորմալ չի կարողանում կազմակերպել:

Նույնիսկ մի «ճ» կարգի ծրագրավորող կարող է այնպիսի համակարգ կազմակերպել, որ առանց որևէ տեղ գնալու մտնես օնլայն մեքենայի գործարքն անես, համարն էլ փոստով ստանաս: Բայց խնդիրն էն է, որ պետական չինովնիկների մեծ մասն իրենց ինտելեկտուալ կարողություններով այդ «ճ» կարգի ծրագրավորողից շատ-շատ հետ են, դրա համար 12-րդ դարի «թաթար-մոնղոլական» գործառույթներից այն կողմ չեն կարողանում անցնեն:

Արդյունքում ամեն տարի Հայաստանում հպարտորեն ֆիքսում ենք, որ այս տարի 100 միլիոնով կամ 200 միլիոնով ավելի շատ дань է հավաքվել, բայց պետության կողմից քաղաքացիներին տրվող սերվիզը գնալով վատանում է ու հասարակ քաղաքացին չի ստանում լավ ծառայություն ոստիկանությունում, անձնագրային վարչությունում կամ ՄՌՈւ-ում, բայց դրա փոխարեն «ոչ հասարակ քաղաքացիները» ստանում են օպցիաներ նոր BMW ունենալու կամ նոր տներ գնելու տեսքով, իսկ հարկ վճարողն իր տված հարկերի օգտագործման վրա որևէ ազդեցություն չունի:

Դե հիմա ասեք, ինչո՞վ է տարբերվում մեր հարկահավաքությունն Օսմանյան կայսրության շրջանի հարկահավաքությունից: Մնակ նրանով, որ հարկահավաքներն օսման չեն, հայ են:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան