Ներքին 3 տարի առաջ - 22:43 12-07-2023

Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկվել՝ «Լուրերին» տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտնելով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով:

Հիշեցնենք, 2019-ին նախաձեռնված քրեական վարույթով Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ դատախազության՝ 2018-ին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման ժամանակ նա հանձնարարել է 29 անձի բնակարան հատկացնել արտահերթ. ընդ որում՝ նրանցից 4-ը ընդհանրապես բնակարանային հաշվառման մեջ չեն գտնվել, ավելին՝ 2-ը նույնիսկ զինվորական չեն հանդիսացել: Մյուսների հերթը պետք է ավելի ուշ հասներ: Դատարանը Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները