Ազգայնականությո՞ւն, թե՞ մանր քինախնդրություն. ինչու չի ցավակցել Փաշինյանի կառավարությունը
copy image url

Ազգայնականությո՞ւն, թե՞ մանր քինախնդրություն. ինչու չի ցավակցել Փաշինյանի կառավարությունը

Ներքին 1 տարի առաջ - 22:55 12-07-2023

Աննա Սրապիոնյան

Լրագրող

Նախօրեին Լոս Անջելես քաղաքում 90 տարեկանում մահացել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը։

Աշխարհահռչակ գիտնականի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա կորուստը սգացողներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Հատկանշական է, որ ՀՀ իշխանություններն ի դեմս Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի չեն ցավակցել աշխարհահռչակ գիտնականին։

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ցավակցական խոսք չեն հղել։

Նախ կարելի է ենթադրել, որ պատճառը եղել է Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական այն պնդումը, որ հայերը եկվորներ են. գուցե սրանով էլ պայմանավորված է, որ Փաշինյանն ու իր թիմը չեն ցավակցել Հովհաննիսյանների ընտանիքին, քանի որ ունեն ազգայնական հայացքներ, վստահ են, որ հայ ժողովուրդը ստեղծվել ու ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, և գիտական նման պնդում անող գիտնականին չէր կարելի ցավակցել։

Չցավակցելու մյուս պատճառը կարող է լինել մանր քինախնդրություն. քանի որ հանգուցյալի որդին` Րաֆֆի Հովհաննիսյանը, դեմ է Փաշինյանի իշխանությանը և պահանջում է նրա հրաժարականը։

Թե ո՞րն է չցավակցելու պատճառը` Փաշինյանի ազգայնամո՞լ, թե՞ քինախնդիր լինելը, թողնում ենք մեր ընթերցողների դատին։

Նշենք, որ Ռիչարդ Հովհհանիսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ էր։ Հովհաննիսյանը պատմաբան էր, և իր առաջին աստիճանը ստացել էր 1954 թ. Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանում 1966 թ. Ստացել է դոկտորի աստիճան 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ու ճակատագրի ուսումնասիրության համար:

Ձեզ գուցե հետաքրքրի