Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:18 12-07-2023

Դավիթաշենի անձնագրայինում էլեկտրոնային գրանցում չկա․ քաղաքացիները դժգոհ են

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ անձնագրային բաժանմունքներում վիզա ստանալու համար երկար են սպասում, մինչ կհասնի իրենց հերթը։

Շատ անձնագրային բաժանմունքներում հերթագրումը թղթի վրա է, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հերթագրվելուց հետո էլ կարող է չհասնել իրենց հերթը։

Հերթերը մեղմացնելու համար տարբեր անձնագրային և վիզաների վարչություններ հերթագրումը անում են էլեկտրոնային տարբերակով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անձը, ասաց, որ Դավիթաշեն վարչական շրջանի անձնագրային բաժանմունքում դեռ չկա էլեկտրոնային գրանցման տարբերակը։

«Լսել եմ, որ ամսի տասնյոթից է լինելու էլեկտրոնայինը։ Եթե հիմա լիներ, շատ լավ կլիներ, կարծում եմ՝ դա հեշտացնում է ավելի ստեղծված իրավիճակը։ Շոգին չէինք էլ սպասի էսքան»,- ասաց մեր զրուցակիցը։

Այլ քաղաքացիներ նույնպես նշում են, որ էլեկտրոնային հերթագրումը մեղմում է իրավիճակը և կրճատում հերթերի քանակը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան