Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:41 12-07-2023

Վաղը կարող է ուշ լինել. արցախցիները երթ են կազմակերպել

Արցախում Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը բողոքի ակցիա է իրականացնում՝ իր բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլորին միանալ իրենց:

«Միացեք, սա մեր ճակատագրի հարցն է, Արցախի լինել-չլինելու հարցն է: Այս հարցը վերաբերում է բոլորիս, ոչ մի իշխանություն, ոչ մի պատգամավոր ձեր ընտանիքների համար ոչ մի բան չի անելու: Ինչքան նստենք այստեղ, այնքան ինտեգրման է գնալու մեր Արցախը: Այսօր թուրքը Լաչինի միջանցքում իր կանոններն է թելադրում, եւ եթե մեր իշխանությունները, մեր նախագահը այդ ամենը ընդունում է, ես ինքս որպես արցախցի, ոչ մի տիպի իրավունք չեմ տվել ոչ նախագահին, ոչ էլ որեւէ մեկին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Կանանցից մեկն էլ հիշեցրեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ժամանակին հորդորել արցախցիներին վերադառնալ Արցախ. «Ինքս վերադարձել եմ, որդուս գերեզմանն այստեղ է: Ես ոչ մի իրավունք չեմ տվել իմ 5 տարեկան որդու գերեզմանը տալ թուրքին: Ելեք ոտքի, վաղը կարող է ուշ լինել բոլորիս համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի