Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:41 10-07-2023

Վ․ Օսկանյանը լուրջ առաջարկ արեց․ լրագրողները պետք է հանգիստ չտան իշխանականներին

Լրագրողները պետք է հանգիստ չտան իշխանականներին ու ստիպեն բովանդակային պատասխան տալ (առանց Օսկանյանի սանրվածքի ու նախկին լինելու մասին ապուշ ու մանկական պատասխանների): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Անցած շաբաթ Վարդան Օսկանյանը բովանդակային ու լուրջ առաջարկ արեց: Նա` հիմնվելով միջազգային նախադեպային իրավունքի վրա, պնդում է, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացում ներառել Արցախի ինքնավարության հարցը (որն իրապես ընկալելի կլինի միջազգային հանրության համար, քանի որ ԼՂԻմ-ն ունեցել է այդպիսի ինքնավարություն), որն ադրբեջանի կողմից մերժվելու պարագայում ավտոմատ հանգեցնելու է արտաքին ինքնավարության հարցի բարձրացմանը (Հայաստանին միանալու եղանակով):

Ընդ որում` Օսկանյանն իր առաջարկն ամրացրեց անձամբ այս նախագիծն իրակակացնելու պատրաստակամությամբ:
Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունն այս առաջարկին: Նա Հովիկ Աղազարյանի շուրթերով ասաց, որ Օսկանյանի առաջարկը չի կարելի ընդունել, քանի որ նրա մազերը միշտ խառն են եղել (սրանից լուրջ հակափաստարկ չի եղել):

Կոչ եմ անում քաղաքագետ, իրավաբան և լրագրող ընկերներիս այս առաջարկի շուրջ շարունակել քննարկումները բոլոր հնարավոր հարթակներում ու թույլ չտալ, որպեսզի այս թեման կորի ինֆորմացիոն աղբի մեջ:

«Բա դուք ի՞նչ լուծում եք առաջարկում» կամ «ո՞րն է ձեր օրակարգը» նիկոլական հարցադրումներին ի պատասխան պետք է այս առաջարկով հարցադրում անողին կանգնեցնել փաստի առաջ:

Լրագրողները պետք է հանգիստ չտան իշխանականներին ու ստիպեն բովանդակային պատասխան տալ (առանց Օսկանյանի սանրվածքի ու նախկին լինելու մասին ապուշ ու մանկական պատասխանների):

Իրավաբաններն ու քաղաքագետները պետք է հարստացնեն այս թեզը լրացուցիչ հիմնավորումներով:

Հ.Գ. Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նիկոլն ի պատասխան լրագրողի հարցին ասաց, որ «նշաձողն այնքան բարձր էր, որ էլ բարձրացնելու տեղ չկար, հիմա իջացրել ենք, որ բարձրացնելու տեղ լինի» (ներեցեք այս մարազմը վերարտադրելու համար):

Ըհը, դե հիմա բարձրացրա, զադերժկան ինչու՞ մնա»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին