copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 16:08 08-07-2023

Հայտնի է՝ երբ կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը

ՀՖՖ գրասենյակում կայացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունները:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ ԲԿՄԱ
2․ «Նոա»
3․ «Շիրակ»
4․ «Ալաշկերտ»
5․ «Արարատ»
6․ «Արարատ-Արմենիա»
7․ «Փյունիկ»
8․ «Վեստ Արմենիա»
9․ «Վան»
10․ «Ուրարտու»

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Առաջին խմբի մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ «Սյունիք»
2․ «Ալաշկերտ-2»
3․ «Արարատ-Արմենիա-2»
4․ «Արարատ-2»
5․ «Նոա-2»
6․ «Ուրարտու-2»
7․ Փյունիկ Ակադեմիա
8․ «Գանձասար»
9․ «Օնոր»
10․ ԲԿՄԱ-2
11. «Միկա»
12. «Լեռնային Արցախ»
13. «Նիկարմ»
14. «Շիրակ-2»
15. «Անդրանիկ»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 1-ին:

Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը:

Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/16 եզրափակչի հետևյալ զույգերը․

ԲԿՄԱ - «Անդրանիկ»
«Գանձասար» - «Օնոր»
«Սյունիք» - «Նիկարմ»
«Կիլիկիա» - «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» - «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» - «Միկա»

Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:

«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչի մասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից:

Ամենից շատ դիտված