Ներքին 3 տարի առաջ - 14:24 08-07-2023

Հայերենից քննություն հանձնած դիմորդների 14,8%-ը չի հաղթահարել դրականի շեմը

ԳԹԿ-ից տեղեկանում ենք, որ արդեն պարզ են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ Եղած տվյալները երբ համադրում ենք նախորդ տարվա արդյունքների հետ, տեսնում ենք, որ այս տարի դիմորդները ավելի լավ արդյունք են գրանցել, քան նախորդ տարի՝ չնայած նրան, որ շատ դիմորդներ և ծնողներ դժգոհում էին թեստերում ներառված առաջադրանքներից՝ նշելով, որ շատ բարդ են և մոլորեցնում են դիմորդներին։

Այս տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար երկրորդ փուլով հայտագրվել էր 4349 դիմորդ, քննությանը մասնակցել էր 4193 դիմորդ։ Քննության արդյունքում դրականի շեմը չեն հաղթահարել 621 դիմորդներ, ովքեր կազմում են մասնակիցների ընդհանուր թվի 14,8%-ը։

Միջին միավորը եղել է 12,23-ը։

18-20 միավոր են հավաքել 528 դիմորդներ, որոնք կազմում են մասնակիցների ընդհանուր թվի 12,6 %-ը։

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունների նախորդ տարվա՝ 2022-ի արդյունքները եղել են հետևյալը. 7,5-ից ցածր միավոր են հավաքել 805 դիմորդներ կամ մասնակիցների ընդհանուր թվի 15,7%-ը։ Միջին միավորը եղել է 11,96-ը։ 18-20 միավոր են հավաքել 503 դիմորդներ, որոնք կազմում են մասնակիցների ընդհանուր թվի 9,8%ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ