Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:17 08-07-2023

Կարեն Կարապետյանն ու Խրիստոս Յակումոպուլոսինը քննարկել են Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային:

Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵԽ բաժնի երկրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը:

Կարեն Կարապետյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԵԽ կողմից Արդարադատության նախարարության լայնածավալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերված շարունակական աջակցության համար:

Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել բարեփոխումների օրակարգում և անդրադարձել է դրա բոլոր ուղղություններին:

Քննարկվել են ԵԽ կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց շրջանակներում գրանցված ձեռքբերումները, այդ թվում դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի շրջանակներում: Կողմերը կարևորվել են ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է արդարադատության նախարարության, ԵԽ մարմինների և կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Այս ենթատեքստում քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների շրջանակում:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, որի արդյունքում Հայաստանը դուրս է եկել անհամապատասխանության գործընթացից:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների ամբողջական կատարումն ապահովելու և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետությանն ուղղված Կառավարության քայլերը: Քննարկվել են ՄԻԵԴ վճիռների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների ընթացքը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ կենսաբժշկության և մարդու իրավունքների, կիբեռհանցագործության վերաբերյալ միջազգային իրավական գործիքների ընդունմանն ուղղված ներպետական ընթացակագերը:

Անդրադարձ է կատարվել նաև հունիսին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի հանդիպումներին և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու վերաբերյալ:

ԵԽ ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում ընթացող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական ինստիտուտների զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին

Ձեզ գուցե հետաքրքրի