Մամուլ 3 տարի առաջ - 09:16 08-07-2023

Լաչինի միջանցքը ձեր Նիկոլն է փակել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է

«Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե վիճակագրությանը նայեն, ապա կտեսնեն, որ Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո։ Ակտիվիստները հակադրվել են, թե Պուտինն է արցախցիներին երաշխավորել անվտանգ կյանք, եւ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, սակայն հրամանատարը չի ընդունել, որ իրավիճակի միակ մեղավորը ռուսական կողմն է: Նաեւ նշել է, որ իրենք հրաման կատարող են, որոշումները պետք է քաղաքական հարթակում ընդունվեն։ Հրամանատարի հետ հանդիպումից ակտիվիստները հեռացել են դժգոհ եւ, որոշ տեղեկություններով, բողոքի ակցիաներ են պլանավորում:

Հանդիպմանը նախորդած երկու օրերին եւս ակցիաներ են արել խաղաղապահների շտաբի առջեւ, սակայն առավելագույնը 30 մարդ է մասնակցել։ Հանդիպմանը մասնակցել են Արթուր Օսիպյանը, Դավիթ Վանյանը, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է: Նրանք աչքի են ընկնում հակառուսական հայացքներով եւ Արցախում ընկալվում են որպես այլ պետության «ագենտներ»: Արցախցիները կարծում են, որ սրանք ՀՀ իշխանությունների հրահրմամբ են հակառուսական տրամադրություններ հրահրում։ Տեղեկացանք, որ ավելի ուշ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նույնպես հանդիպել են Լենցովին, եւ նա գրեթե նույն բաներն է ասել նրանց»։

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում