Ներքին 3 տարի առաջ - 22:55 07-07-2023

Փաշինյան կոչվածը կըսեր՝ ոչինչ, մեր եղբայրները մե քանիմ ամիս էլ կսպասեն, կամ որ կսեր՝ որդուս պատրաստ եմ գերի հանձնել, ըբը ուրա՞ տղեդ․ գերու մայր

«Արդեն 3 տարի է՝ մենք Փաշինյանի դռներն ընկած պատասխան գուզենք, թե մեր երեխեքը երբ տուն գուկան։ Եսօր-եգուց, եսօր-եգուց 3 տարի անցավ, է հետո՞, ինչքան սպասենք ու դեռ քանի եսօր-եգուց էլ պտի անցնի, որ մեր երեխեքը տուն գան։ 3 տարի գլխներիս տակ փափուկ բարձ դրեցին, թե մի խանգարեք գործի ընթացքին, տղեքը գուկան, նույն Փաշինյան կոչվածը կըսեր՝ ոչինչ, մեր եղբայրները մե քանիմ ամիս էլ կսպասեն, կամ որ կսեր՝ որդուս պատրաստ եմ գերի հանձնել, ըբը ուրա՞ տղեդ, էհ հանձնի՞ր։ Ես բան չեմ ուզե, ես իմ տղուն գուզեմ ու հարցերիս պատասխանը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Խծաբերդում գերեվարված շիրակցի գերիներից մեկի մայրը, ում խնդրանքով անուն ազգանունը չենք հրապարակում։

54-ամյա Մ.Կ-ն ասում է, որ Կարմիր խաչի միջոցով նամակներ է որդուց ստանում, ուղարկում պատասխան նամակ, բայց իր սիրտը իրեն չի խաբի․ որդին լավ չէ։

Մ.Կ.- ի որդին պատերազմից հետո է գերեվարվել՝ 2020թ.-ի դեկտեմբերին՝ Խծաբերդի դեպքերի ժամանակ։ Շիրակցի գերու մայրը չի հասկանում, թե ինչպես են ռուսների քթի տակից իր որդուն և շատ այլ տղաների ադրբեջանցիները գերի վերցրել։

«Երեք ժամ չէ, երեք օր չէ, երեք ամիս չէ, ախր երեք տարի, իմ երեխեն ինչերի միջով կանցնի։ Չարչարանքով պահել-մեծացրել ենք, հայրենիք...հայրենիք, ի՞նչ հայրենիք, կամ ինչ է մնացել էդ հայրենիքից։ Ես կզգամ, որ երեխես լավ չէ, ինքը փափուկ բնավորություն ունի, ինչքան էլ նեղ վիճակում էղնի, չի բողոքե։ Ուր ըսես դիմել եմ, էլ չիդեմ, գաղափար չունիմ, գյուղի մարդիկ ենք, գլխներիս տակ փափուկ բարձ դնեն, կճամփեն... էլ սիրտս չի դիմանա, երեք տարի ո՛չ քնելուց բան կհասկնանք, ո՛չ զարթնելուց։ Ես հեչ բան չեմ ուզե, իմ երեխուս գուզեմ, Փաշինյանին եմ տվել, թող վերադարձնի իմ երեխուն»,-շարունակում է շիրակցի գերու մայրը։

54-ամյա Մ.Կ-ն ասում է՝ կարկուտը միշտ ծեծած տեղն է ծեծում, պատերազմը խեղճ ու կրակների համար է։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը