Ներքին 3 տարի առաջ - 15:21 07-07-2023

2023թ առաջին եռամսյակում հարկաբյուջետային ազդակը եղել է բացասական.Վահե Հովհաննիսյան

«Պետական բյուջեի ծախսերն առաջին եռամսյակում ավելացել են, սակայն ծրագրվածի համեմատ գրանցվել է էական թերակատարում՝ հատկապես կապիտալ ծախսերի գծով, որ ոչ միայն տոկոսային, այլև բացարձակ առումներով ավելի ցածր է, քան 2022 թվականին էր»,- ԱԺ-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը զեկուցեց 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը:

«Այս ամենի արդյունքում հարկաբյուջետային ազդակը եղել է բացասական»,-հայտնեց Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ եկամուտների հավաքագրումը շարունակվում է բարձր տեմպերով՝ պայմանավորված տնտեսական աճով և գների բարձրացմամբ, բայց այն նախորդ տարվա համեմատ եղել է ավելի դանդաղ և ծախսերի թերակատարման հետևանքով կա բացասական ազդակ:

Նախարարը հայտնեց, որ կապիտալ ծախսերի կատարումը նվազել է 8,2%, որի պատճառը Պաշտպանության նախարարությունն է, բայց կանխատեսեց, որ մինչև տարեվերջ իրավիճակը կշտկվի և այդ ուղղությամբ նույնիսկ լրացուցիչմիջոցների կարիք կառաջանա

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է