Ծովագյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել
copy image url

Ծովագյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Ներքին 1 տարի առաջ - 20:18 06-07-2023
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 12։54-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ գյուղում այրվում է անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 24-րդ փողոցի տներից մեկի բակում։

Նշվում է, որՀրդեհը մեկուսացվել է ժամը 13։46-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: