Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:30 03-07-2023

Առևանգված հայ զինծառայողներին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ

Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին առևանգված հայ զինծառայողներին շտապ դատում են Ադրբեջանում։ Դատավարությունը տեղի է ունենում Սումգայիթում: Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք հոդվածներով:

Հաղորդվել էր, որ հայ ռազմագերիներն այսօր կանգնել են Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Հաղորդվում է, թե իբր «հայկական դիվերսին խումբն Ադրբեջանի սահմանը հատել է Զանգելանի հատվածում»:

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ հայ զինծառայողները ստիպված են եղել հայտարարություններ անել, որոնց իմաստը հանգում է նրան, որ նրանք «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և «զղջում են իրենց արածի համար»։

Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։

Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։ Նրանք մարտական ​​դիրքեր սնունդ էին մատակարարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի