copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:01 03-07-2023

Եգիպտահայ երիտասարդներն Արարատի գագաթին տեղադրել են Հայաստանի դրոշը

Եգիպտահայ երիտասարդներ Սարո Երզնկացեանը, Արի երզնկացեանը, Վարուժան Գազանճյանը, Սիմոն Դեբոյանը, Շահան Թերզիպաշյանը բարձրացել են Արարատ լեռան գագաթը:

Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից ու լուսանկարներից:

«Երիտասարդներին հաջողվել է հասնել Արարատ լեռան գագաթին՝ բարձրացնելով Հայաստանի և Եգիպտոսի դրոշները 5165 մետր բարձրության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: