Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:43 03-07-2023

Պատմուճանը հագնելով կամ հրաման ստորագրելով անձը դատավոր չի դառնում․ Դավիթ Հարությունյան

Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր, ոչ մի անակնկալի չէի սպասում, Կարեն Անդրեասյանից որևէ այլ ակնկալիք հնարավոր չէր։ Բնականաբար, օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն ՄԻԵԴ-ում, այլ հարթակներում ու ընթացակարգերով, որևէ անսպասելի բան չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, որով դադարեցվեցին իր լիազորությունները։

«Իրենք որևէ միջնորդության չէին անդրադարձել։ Վերջին հնարավորությունն էր տրված խորհրդին, որ անդրադառնան, բայց իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել, որևէ որոշում չեն կայացրել։ Այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դուք նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը գոնե ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց դատական նիստերի դահլիճում, փաստացի էլի փակ դռների հետևում էր։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, դա փորձի բացակայություն է, փորձում են ուղղակի այդ ընթացքում օգտագործել բարեխիղճ անձանց։ Դա արդարացնել ուղղակի հնարավոր չէ։ Այսքան մարդու օգտագործել, կարգադրիչներին պատնեշ սարքել, նիստերի դահլիճում դեպարտամենտի աշխատողներին նստեցնել, իբր թե դահլիճը զբաղեցված է։ Նույնիսկ փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան գոնե օրենքով է եղել։ Այստեղ գրված է ԲԴԽ, սա ուղղակի ցուցանակ է։ Պատմուճանը հագնելով կամ հրաման ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ եթե առնվազն երկու հոգի խորհրդից քվեարկած չլինեին, խախտման մասին խոսք չէր կարող լինել և միջնորդությունը չէր կարող բավարարվել․ «Առնվազն հնարավոր է և չի բացառվում, որ մեկ հոգի դեմ եղած լինի, կամ չեմ զարմանա, որ 2-3 հոգի դեմ եղած լինեն, և այսպիսի որոշում հրապարակվեր․․․ Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, թե ինչ ուղով գնա, ինչով զբաղվի,ամենմարդ ինքն է կանխորոշում իր ապագան»։

Հարցին՝ այս պահից սկսած ի՞նչ քայլեր է անելու, Հարությունյանն ասաց, որ ակտիվացվելու է Եվրոպական դատարանում վճռի դեմ ներկայացված աշխատանքները. «Նաև քրեական պատասխանատվության ենթարկելու առումով հաղորդում եմ ներկայացնելու, հարցը կքննարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները