Ներքին 3 տարի առաջ - 20:22 01-07-2023

Չգիտեմ՝ ոնց եք աշխատում․ Գյումրիի քաղաքապետը դժգոհ է ջրաշինարարների աշխատանքից

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչների հետ գլխավորությամբ՝ «Դորոժնիկ» ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Հովհաննիսյանի։ Հանդիմպանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը, համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը, ոլորտային այլ պատասխանատուներ։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։

KFW բանկի ֆինանսավորմամբ պատվիրատու՝ «Վեոլիա Ջուր» ընկերություն, Գյումրիում շարունակվում են ջրագծերի նորացման-թարմացման աշխատանքները։

Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը պատասխանատուներին փոխանցել է իր դժգոհությունը՝ աշխատանքների դանդաղ ընթացքի, դրանով պայմանավորված՝ բնակիչներին պատճառվող անհարմարությունների, ինչպես նաև՝ բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվող դժգոհությունները։

Թվարկելով փողոցներն ու տարածքները՝ Շիրակացի, Ավստրիական թաղամաս, Դուդկո, Մյասնիկյան, Իսահակյան, Շչեդրին, Օդանավակայանի տարածք, Վարդգես Սամսոնյանը նշել է․

«Մեզ հստակ ժամկետ ասեք, թե թվարկված փողոցներում երբ եք մեկնարկելու աշխատանքները։ Այսպես հնարավոր չէ, հստակ ասեք, մենք էլ հետո ձեզ հետ խոսելիս ասենք՝ այս ժամկետն էիք նշել։ Չգիտեմ՝ ոնց եք աշխատում, որ ձեր լցրած խրամուղիները շատ արագ նստում են։ Ինչքան հնարավոր է շուտ սկսեք այդ աշխատանքները՝ հակառակ դեպքում չեմ թողնի ուրիշ փողոցների վրա գործ սկսեք»,-ավելացրել է Վ․Սամսոնյանը։

Ի պատասխան Վ․Սամսոնյանի դիտարկումների, դժգոհությունների և հորդորների՝ ծրագրի պատասխանատուները խոստացել են հաջորդ շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի-երեքշաբթի օրը, սկսել խրամուղիների ասֆալտապատման աշխատանքները։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար