Ներքին 3 տարի առաջ - 17:15 01-07-2023

Երվանդ Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր

Հունիսի 28-ին Արցախում զոհված բերձորցի Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա 2023թ․ հուլիսի 1-ին, ժամը 17-ից ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում՝ Երիտասարդական 14 հասցեում։ Այս մասին հայտնում են Քաշաթաղի շրջանի ֆեյսբուքյան էջում:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 12-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ Երվանդ Թադևոսյանի ընտանիքը Քաշաթաղից տեղահանված է և հիմա ապրում են Հայաստանում՝ Վեդիում։ Տղան՝ որպես Արցախի քաղաքացի, զորակոչվել և ծառայում էր Արցախի զինված ուժերում։ Երվանդի մարմինը չէին կարողանում տեղափոխել Հայաստան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից