Արտաքին 3 տարի առաջ - 16:30 01-07-2023

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դժգոհել է ադրբեջանական ԶԼՄ-ում հակառուսական հրապարակումների առկայությունից

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը բաց նամակ է հրապարակել՝ կապված ադրբեջանական Minval.az լրատվականում առկա հակառուսական հրապարակումների հետ։ Այս մասին տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ռուս դիվանագետները իրենց բողոքն են արտահայտել՝ հակառուսական բնույթի նյութերի տարածման դեմ՝ հիշեցնելով կայքում վերջին օրերին հրապարակված մի շարք հոդվածներ։

Մասնավորապես լրատվականի հոդվածագիրները պնդում էին, որ վերջին օրերին Գետաբեկի շրջանում մեկնարկած բողոքի ակցիաները ֆինանսավորվում են Մոսկվայից, իսկ ռուսական կողմը զինում է Ղարաբաղի հայերին։

Բացի այդ Ռուսաստանի դեսպանությունն իր տարակուսանքն է հայտնել նաև կայքում Ադրբեջանի Սահմանադրական դատարանի դատավոր Իսա Նաջաֆովի հարցազրույցի հրապարակման առթիվ։ Վերջինս այդ հարցազրույցում պնդել էր, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները 90-ականներին մտադիր էին թունավորել Հեյդար Ալիևի՝ Լոնդոնում բնակվող թոռներին»։

Ռուսաստանի դիվանագետները այս տեղեկատվությունը կեղծիք են որակում՝ պնդելով, որ նման տեղեկությունների տարածմամբ՝ Minval-ը մաս է կազմել բրիտանացիների կողմից Ռուսաստանի դեմ հրահրված քարոզչական արշավին։

«Ցավալի է, որ Minval կայքը Լոնդոնի հակառուսական տեղեկատվական-քարոզչական արշավում օգտագործվում է բարեկամ Ադրբեջանի տարածքում, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին» հռչակագրի դրույթներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ