Երևան +18°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:36 30-06-2023

Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 30-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Շորժա ավտոճանապար­հին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված