Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:07 30-06-2023

Ծայրահեղ քայլերի կգնանք․ թքած, թե մեզ հետ ինչ կանեն․ անհետ կորածի մայր

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են իրենց որդիների գործով անցկացվող դատական նիստերից։

«Եթե քիմիկների գործը ծախված չէ, չի եղել ուղղորդում, թող վարչապետը, Պապիկյանը հրահանգեն, այս դատական գործընթացը շատ արագ գնա, ու պատասխան տան բոլոր այն մարդիկ, որոնք մեղավոր են։

Որ աղմուկ չենք բարձրացնում, իրենց թվում է՝ մեր համեստությունը թուլութո՞ւն է, մենք կարող ենք ծայրահեղ քայլերի գնալ, թքած, թե ծնողներիս հետ ինչ կանեն։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից