Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:47 30-06-2023

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին

Հունիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է ս.թ. մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։

Կողմերը անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը։