Ուղիղ եթեր
Ավինյանի մետրոն ընդդեմ Թանդիլյանի ճոպանուղու
copy image url

Ավինյանի մետրոն ընդդեմ Թանդիլյանի ճոպանուղու

Ներքին 2 տարի առաջ - 19:09 30-06-2023
Չնայած դեռևս Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված չէ, սակայն քաղաքական ուժերն արդեն հայտարարում են իրենց թեկնածուների մասին, ավելին, արդեն նախընտրական խոստումներ են տալիս, նախագծեր ու մեգանախագծեր ներկայացնում։ Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն խոստանում է վերջապես կառուցել Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայանը, իսկ «Ապրելու երկրի» մեգանախագծերից ամենահայտնի ու անհավանական թվացող խոստումը ճոպանուղային ցանցի կառուցումն է։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրերն ու խոստումները կարող են իրատեսական լինել, բայց դրանց իրականացման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, երբեմն երբ գաղափարի մասին խոսվում է կամ նկարով ցույց է տրվում, այդ ամենը, իհարկե, գեղեցիկ է, բայց երբ անցնում են գործնական փուլի, տարբեր խնդիրներ կարող են առաջանալ, որոնք կարող են թույլ չտալ, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նա ընդգծեց, որ թերևս մետրոյի կանգառն էլ, ճոպանուղին էլ իրատեսական գաղափարներ են։

«Մետրոյի դեպքում դեռ խորհրդային ժամանակներից փորման աշխատանքները կատարված են, բայց հարց է, թե ինչպես է այդ թունելը պաշտպանված, միաժամանակ, շինարարության ընթացքում այլ հարցեր կարող են առաջանալ։ Այնպես որ չի բացառվում, որ անակնկալներ լինեն»։

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, Աբգարյանն ասաց, որ Երևանում կա նման հնարավորություն։

«Ժամանակին, եթե հիշում եք, Արթուր Մեսչյանն էլ էր այդ մասին խոսում, անգամ գծագրեր կային, սա շատ հավանական ու իրատեսական էր, այդ ժամանակ ներդրողի խնդիր եղավ։ Այստեղ թերևս միակ խնդիրն այն էր, որ հնարավոր էր՝ լինեն մարդիկ, ովքեր բարձրությունից վախ կունենան և չօգտվեն այդ տրանսպորտից, հետևաբար կարծում եմ՝ ճոպանուղուն որպես այլընտրանք ավտոբուսային երթուղի պետք է լինի»։

Հարցին, թե որ տարբերակն առավել կբեռնաթափի քաղաքը, Աբգարյանն ասաց, որ թերահավատ է, որ Աջափնյակի մետրոյի կայարանն այս առումով որևէ կերպ կբեռնաթափի քաղաքը։

«Երևանի հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ հիմա շատ են երթևեկում տաքսիներով, ինչպես նաև սեփական մեքենաներն են բավական շատ։ Եթե նախկինում մեկ ընտանիքը մեկ ավտոմեքենա ուներ, հիմա շատ ընտանքիներում 2-3 ավտոմեքենան արդեն արտառոց բան չէ։ Երթևեկությունը բեռնաթափելու համար մետրոյի կայարանը չի աշխատելու։ Այստեղ այլ լուծումներ են պետք, որպեսզի մարդիկ սկսեն ավելի շատ օգտվել տրանսպորտից։ Այսինքն, պետք է ապահովել այնպիսի տրանսպորտային ցանցով, որ մարդիկ ցանկություն ունենան օգտվել տրանսպորտից, ոչ թե սեփական մեքենայից»։

Նա ընդգծեց, որ միաժամանակ՝ մետրոյի կայարանը իրականում շատ մեծ ծախսերի հետ է կապված։

«Դեռ Մարությանի ժամանակ, երբ քննարկում էինք այս նախագիծը, ակնհայտ էր, որ խոսքը միլիարդների մասին էր։ Բացի այդ՝ մենք Հայաստանում չունենք մետրոյի շինարարաներ, հետևաբար նրանց պետք է արտերկրից հրավիրել, ու սա էլ է հավելյալ ծախս, քանի որ նրանց պետք է այստեղ պահել։ Հետևաբար, սրանով ի՞նչ հարց ես լուծում․ իրականում ոչ մի։ Այո, Աջափնյակի բնակիչները կարող են ուրախանալ, բայց դա համալիր առումով որևէ ազդեցություն չի ունենալու ո՛չ մետրոպոլիտենի աշխատանքի, ո՛չ էլ քաղաքի բեռնաթափման համար։ Եթե ուզում ես ունենալ մետրոպոլիտեն, որը քաղաքի ծանրաբեռնվածությունը կվերցնի իր վրա, պետք է ունենաս 15 և ավելի կայարան։ Կա մեկ այլ նախագիծ ևս, որտեղ մետրոն դուրս է գալիս գետնի տակից և ավելի էժան է այն կառուցելը։ Գետնի վրայով հասնում է մինչև օդանավակայան, սա ավելի հավանական է, որ կբեռնափափի, իսկ միայն Աջափնյակով հարցը չի լուծվի։ Ինչ վերաբերում է ճոպանուղուն, այն, իհարկե, կօգնի բեռնափափմանը, օրինակ, Նոր Նորքի երթուղին, որը հասնելու էր Երիտասարդական մետրոյի մոտ, սա շատ մեծ օգնություն կլիներ թե՛ ուսանողների, թե՛ դասավանդողների համար, սա կենթադրի, որ ավելի քիչ մարդ կնստի ավտոբուս, իսկ դա նշանակում է, որ ավտոբուսային ցանցը ևս կբեռնաթափվի։ Ես գիտեմ, որ աշխարհում կան նաև քաղաքներ, որտեղ ճոպանուղին օգտագործվում է որպես տրանսպորտային միջոց, ու սա բավական դրական է ազդում քաղաքի երթևեկության բեռնաթափման վրա»։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
21:37 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն հայրենիքի, հայկական շահի և Արցախի
08:21 Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել ու հեռացել ընտանիքից․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի