Ներքին 3 տարի առաջ - 15:00 30-06-2023

Ինձ մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով

Ինձ մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյան։


«Հերթական քրեական գործը

Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ երեկ ժամը 16:50-ի սահմաններում համայնքային ոստիկանը այցելել է մեր տուն և կնոջս միջոցով զանգել ինձ ու տեղեկացրել, որ նույն օրը ժամը 17:00, այսինքն՝ 10 րոպե հետո, պիտի ներկայանամ կենտրոնի քննչական բաժին, որպես վկա հարցաքննության:

Քանի որ տեխնիկապես արդեն անհնար էր հասցնել, խնդրեցի ծանուցագրից թելադրել քննիչի հեռախոսահամարը: Քննիչի հետ խոսեցի պարզվեց ունեմ դեռ վկայի կարգավիճակ (կասկածվող վկայի), խոսակցությունից հասկացա, որ մեղադրանք է առաջադրվելու:

Այսօր 18:00-ին ներկայանալու եմ հարցաքննության, ըստ իմ նախնական տեղեկատվության և քննչական կոմիտեի իմ աղբյուրի, ինձ մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով:

Սա հերթական քաղաքական հտապնդումն է իմ նկատմամբ, մի խելացնոր, իշխանատենչ մարդու անմիջական ցուցումով, որը ջղաձգվում է՝ հասկանալով, որ մեզ քրգործերով կամ կալանքներով վախեցնելն անհնար է:

Քննչական գործողության ավարտից հետո՝ երեկոյան կներկայացնեմ գործի մանրամասները»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում