Արտաքին 3 տարի առաջ - 15:45 29-06-2023

Էրդողանը և Քըլըչդարօղլուն դատապարտել են Շվեդիայում Ղուրանի այրումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ղուրանն այրելու միջադեպը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանն ընդունել է, որ Շվեդիայում Ղուրանի այրումը, ինչպես նաև այս հանցագործությունը կատարողները, մտքի ազատության քողի տակ դա թույլ տվողները, այդ անհեթեթության վրա աչք փակողները չեն հասնի իրենց նպատակներին։ Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք չի խոնարհվի սադրիչ կամ սպառնալից քաղաքականության առաջ։

«Մենք մեր արձագանքը կարտահայտենք ամենաուժեղ ձևով, քանի դեռ պայքարում ենք ահաբեկչական կազմակերպությունների և իսլամի թշնամիների դեմ։ Մենք վերջապես կսովորեցնենք ամբարտավան արևմուտքցիներին, որ մուսուլման սրբերին վիրավորելը մտքի ազատություն չէ»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ մուսուլմաններին վիրավորելը ոչ մի ընդհանրություն չունի ազատ կամարտահայտման հետ։ Նա ասել է, որ վաղ թե ուշ իրենց կհաջողվի արեւմուտքում որոշ շրջանակների ստիպել ճանաչել այդ փաստը։

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին ամոթանք է տվել Շվեդիայի իշխանություններին՝ միջադեպի հետ կապված լռություն ցուցաբերելու համար։

«Ամոթ է, որ Սուրբ Ղուրանն այրվել է Շվեդիայում Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրը, իսկ իշխանությունները չեն խոսում այդ հանցանքի մասին։ Ես դատապարտում եմ այդ հարձակումը, որն ատելություն է հրահրում և չի նպաստում կրոնների եւ ռասաների միջեւ խաղաղությանը»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի