copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:39 29-06-2023

Ջերմուկի հյուրանոցները դատարկ են. զբոսաշրջիկները վախենում են

Իրավիճակն այս պահին հանգիստ և նորմալ է Ջերմուկում, առանձնապես ինչ-որ բան չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ «Եվմարի» հյուրատան տնօրեն Հայրիկ Ստեփանյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հյուրատանն էլ հանգստացողները շատ քիչ են։ «Այս սեզոնի համար կարելի է ասել, որ հանգստացողներ չկան, նախորդ տարիներին շատ էին, այն ժամանակ գոնե 50-60 տոկոս զբաղվածություն կար այս սեզոնին, իսկ հիմա ընդամենը 10-15 տոկոս է կազմում։

Հիմա հյուրանոցում համարների մեծ մասը ազատ է։ Իսկ նախորդ տարիներին ոչ միայն համարներն էին զբաղված, այլ նաև տներ էին վարձում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր հայրենակիցներն էլ չեն նախընտրում հանգստանալ Ջերմուկում։ «Հանգստացողներն էլ հիմնականում ռուսներն ու արտասահմանցիներն են, հայերը չեն ուզում հանգստանալ Ջերմուկում, վախենում են»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին, թե հաճախորդների պակասի պատճառով սպասարկման գնանկում կա՞, Ստեփանյանը պատասխանեց. «Ես շատ մատչելի գնով եմ տրամադրում, բայց մեկ է, չեն գալիս»։

Ստեփանյանը նշեց նաև, որ սեպտեմբերյան մարտերից հետո Ջերմուկից դուրս եկած քաղաքացիները արդեն վերադարձել են, բայց աշխատանք չունենալու պատճառով նորից հեռանում են։ «Կռվից հետո բոլորն էլ վերադարձել են, բայց էլի աստիճանաբար դուրս են գնում, որովհետև աշխատանք չկա, գնում են, դրսում աշախատանք գտնեն, ապրեն։

Այստեղ բնակչության մեծ մասը աշխատում էր հյուրանոցներում առողջարաններում և քանի որ հիմա հանգստացող չկա, ծանրաբեռնվածություն չկա առողջարանները կանչում են հերթափոխով, կիսատ աշխատանքային գրաֆիկով, բնական է, որ աշխատավարձը քիչ է լինում կամ ընդհանրապես չի լինում, մարդիկ էլ ի՞նչ անեն, դուրս են գալիս»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ