Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:52 29-06-2023

Թշնամու հարձակման դեպքում ամենավտանգավոր կետերից մեկը Սոթքն է լինելու

«Սոթքում այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց ցանկացած պահի թշնամին կարող է սադրանքի գնալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Քանի դեռ այս հակամարտությունը չի ավարտվել, միշտ էլ այս խնդիրը լինելու է։ Ճիշտը խոսենք, այսօր մենք թույլ կողմ ենք համարվում, այսինքն՝ միշտ վտանգը մերն է, ոչ թե նրանցը»,- ասաց Ավետյանը։

Հարցին՝ թշնամին շարունակո՞ւմ է ամրապնդվել ՀՀ սուվերեն տարածքում, արդյոք կուտակումներ կա՞ն Սոթքի հատվածում՝ Հակոբ Ավետյանը պատասխանեց․ «Իրենք վաղուց են ամրապնդվել, կարելի է ասել՝ տնավորվել են։

Ինչպես Արցախի և Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում, Գեղարքունիքում ևս վտանգը մեծ է, որ թշնամին ամեն պահի կարող է հարձակվել, կրակոցները կարող են լայնամասշտաբ գործողությունների վերածվել, պետք է նշեմ, որ ամենավտանգավոր կետերից մեկը Սոթքն է»։

Ավետյանի խոսքով՝ թեպետ թշնամին 2 տարուց ավելի է, ինչ իր վերահսկողության տակ է վերցրել Սոթքն ու հարակից գյուղերը և պարբերաբար կրակ է բացում ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակիչների ուղղությամբ, միևնույն է, բնակիչներն իրենց տները չեն լքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում