Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 09:38 29-06-2023

Մեր անունները չմոռանաք, մեզ բացակա չդնեք. Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանը՝ դեպքից առաջ

Համացանցում տարածվել է երեկ՝ հունիսի 28-ին, Արցախի դիրքերը պաշտպանելիս զոհված Երվանդ Թադևոսյանի տեսանյութը, որտեղ նա իր ընկերոջ հետ խոսում է պատերազմական գործողությունների վերսկսման և իրենց հնարավոր զոհվելու մասին.

«Ես ու Երվանդը նստած մտածում ենք, որ կռիվ սկսվի, Աստված չանի, մեզ մի վատ բան լինի, մեր այս վիդոն կդնեք, այն երգի հետ, որ ասում է՝ «Երկնային կյանքից դեպի երկինք...»»,- ասում է Երվանդի ընկերը:

Երվանդն էլ հավելում է. «Տնեցիք, դուք էլ շատ ծանր չտանեք, հայրենիքի համար է, լինող բանը լինում է: Լավ մնացեք, մեր անունները չմոռանաք, մեզ բացակա չդնեք...»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում